Աշխարհում շուրջ 40 մլն մարդ հայտնվել Է ստրուկի վիճակում. ԱՄԿ
https://parstoday.ir/hy/news/world-i72427-Աշխարհում_շուրջ_40_մլն_մարդ_հայտնվել_Է_ստրուկի_վիճակում._ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված հետազոտության տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում շուրջ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկների վիճակում Էր. ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ Է դարձել 152 մլն երեխա, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 11:36 Asia/Tehran
  • Աշխարհում շուրջ 40 մլն մարդ հայտնվել Է ստրուկի վիճակում. ԱՄԿ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված հետազոտության տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում շուրջ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկների վիճակում Էր. ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ Է դարձել 152 մլն երեխա, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն այս ուսումնասիրությունն անցկացրել Է Walk Free Foundation­ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ուսումնասիրության տվյալները ներկայացվել են ՄԱԿ­ ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Հետազոտության տվյալներով՝ ստրկության մեջ պահվող 40 մլն մարդկանցից մոտավորապես 25 միլիոնը ենթարկվում են հարկադիր աշխատանքի, եւս 15 միլիոն հոգու բռնությամբ ստիպում են ամուսնանալ: Նշվում Է, որ անազատության մեջ գտնվող մարդկանց մեծամասնությունը կանայք ու աղջիկներ են՝ մոտավորապես 29 միլիոնը կամ ընդհանուր թվի 71 տոկոսը: Առեւտրային սեքս­ինդուստրիայում ճնշող մեծամասնությունը (99 տոկոսը) կանայք են: Ուսումնասիրությունը վկայում Է, որ 5­ից մինչեւ 17 տարեկան 152 մլն երեխաներ հարկադրված են աշխատել: Հիմնականում երեխաների աշխատանքն օգտագործվում Է գյուղատնտեսության ոլորտում, ավելի քիչ՝ ծառայությունների եւ արտադրության բնագավառում: Առավել մեծ թվով երեխաներ աշխատում են Աֆրիկյան մայրցամաքում: ԱՄԿ­ի հայտարարության մեջ նշվում Է, որ ՄԱԿ­ի կայուն զարգացման նպատակները չեն կարող իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն սկսի ավելի ակտիվորեն պայքարել ժամանակակից ստրկության եւ մանուկների աշխատանքի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am