Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը մեկնարկել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի ելույթով:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Գլխավոր վեհաժոողովի 72-րդ նստաշրջանի բացման ելույթում հանդես է եկել «առանց միջուկային զենքի աշխարհ» կերտելու ցանկությամբ, ասելով, որ աշխարհը սարսափում է միջուկային պատերազմից:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև առկա լարվածությանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է.«Նույնիսկ ատոմային զենքի կիրառմամբ սպառնալն է անընդունելի»:
Գուտերեշը Մյանմայի կառավարությանը կոչ է արել վերջ դնել ռոհինգյա մուսուլմանների կոտորածին:
Նա ասել է.«Մյանմայի իշխանությունները պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները , թույլ տան մարդասիրական օգնությունները տրամադրել տուժածներին և պաշտոնապես ճանաչել փախստականների հարգալից ու ապահով իրենց տուն վերադառնալու իրավունքը»:
Խոսելով պաղեստինցիների ու սիոնիստների միջև հակամարտության մասին , ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է.«Պաղեստինյան անկախ պետության ստեղծումը այս հակամարտության կարգավորման միակ ելքն է»: