Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i72457-Մեկնարկել_է_ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայի_72_րդ_նստաշրջանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը մեկնարկել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի ելույթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 14:39 Asia/Tehran
  • Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ  նստաշրջանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը մեկնարկել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի ելույթով:

 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո  Գուտերեշն այսօր  Գլխավոր վեհաժոողովի 72-րդ նստաշրջանի բացման  ելույթում հանդես է եկել «առանց միջուկային զենքի աշխարհ» կերտելու ցանկությամբ, ասելով, որ աշխարհը սարսափում է միջուկային պատերազմից:

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև առկա լարվածությանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է.«Նույնիսկ ատոմային զենքի կիրառմամբ սպառնալն է անընդունելի»:

Գուտերեշը Մյանմայի կառավարությանը կոչ է արել վերջ դնել ռոհինգյա մուսուլմանների կոտորածին:

Նա ասել է.«Մյանմայի իշխանությունները պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները ,  թույլ տան մարդասիրական օգնությունները տրամադրել տուժածներին և պաշտոնապես ճանաչել փախստականների հարգալից ու ապահով իրենց տուն վերադառնալու իրավունքը»:

Խոսելով պաղեստինցիների ու սիոնիստների միջև հակամարտության մասին , ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է.«Պաղեստինյան անկախ պետության ստեղծումը այս հակամարտության կարգավորման միակ ելքն է»: