Մակրոնը պատասխանեց Թրամփին. ՀԳՀԾ-ն ոչնչացնելը մեծ սխալ կլինի
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ունեցած ելույթում արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ-սովորական ու ոչ-դիվանագիտական հայտարարություններին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն ոչնչացնելը մեծ սխալ կլինի»:
ՄԱԿ-ի ԳԱ-ի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Թրամփը հերթական անգամ ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն և ամոթի խարան էր համարել ԱՄՆ-ի համար:
Էմմանուել Մաքրոնը նշեց. «Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը չպաշտպանելն անպատասխանատու քայլ կլինի»:
Ֆրանսիայի նախագահն անդրադառնալով կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան համաձայնագրին, որից հրաժարվել է Թրամփն ու ցանկանում է փոփոխություն մտցնել դրա կետերում, ընդգծել է, որ Ֆրանսիան այլ երկրների կողքին, կգործադրի միջազգային այս համաձայնությունը:
«Փարիզյան համաձայնագիրը բանակցության թեմա չի կարող դառնալ»-հավելել է Մակրոնը: