ՄԱԿ. Ռոհինգյա մուսուլմաններին օժանդակելու համար մեծ բյուջեի կարիք է զգացվում
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ կառույցը ռոհինգյացի տարհանվածների օժանդակությունները շարունակելու համար խոշոր բյուջեի կարիք ունի:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիկը հինգշաբթի օրը նշել է, որ ռոհինգյացի տարհանվածներին օժանդակությունները շարունակելու համար ֆինանսական աղբյուրների շտապ կարիք է զգացվում: Նա հավելել է. «Տարհանվածների 50 տոկոսը բնակվում են չնչին հնարավորություններ ունեցող վրաններում և սահմանափակ հասանելիություն ունեն մաքուր ջրին, սնունդին ու առողջապահական հնարավորություններին»:
Ստեֆան Դոժարիկը Մյանմայի Ռախին նահանգից փախած ռոհինգյա մուսուլմանների թիվը 429 հազար հոգի հայտարարելով, ասել է, որ Բանգլադեշում նրանց բնակեցման տարածքներում սաստիկ տեղումների և հեղեղի պատճառով, ՄԱԿ-ի օժանդակության գործողություններն իրականացվում են մեծ բարդությամբ:
Մյանմայի բանակի բռնությունների հետևանքով, ավելի քան 400 հազար ռոհինգյա մուսուլմաններ Բանգլադեշ են փախել: