Ռուսաստանը հրթիռակոծել է հակասիրիական ահաբեկիչների դիրքերը
https://parstoday.ir/hy/news/world-i72755-Ռուսաստանը_հրթիռակոծել_է_հակասիրիական_ահաբեկիչների_դիրքերը
Ռուսաստանը Միջերկրական ծովում սուզանավից արձակած մի քանի հրթիռներով հարվածել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբի նահանգում «Ալ-Նոսրա» ճակատի ահաբեկիչների դիրքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 14:47 Asia/Tehran
  • Ռուսաստանը հրթիռակոծել է հակասիրիական ահաբեկիչների դիրքերը

Ռուսաստանը Միջերկրական ծովում սուզանավից արձակած մի քանի հրթիռներով հարվածել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբի նահանգում «Ալ-Նոսրա» ճակատի ահաբեկիչների դիրքերը:

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են.«Ռուսական  հրթիռները կտրելով 300 կիլոմետր տարածություն, հարվածել են Իդլիբի նահանգում  ահաբեկիչների զրահապատ մեքենաների , մարդատարների  զինանոցների վրա»:

Երեքշաբթի օրը «Ալ-Նոսրա» ահաբեկչական ճակատը նոր օպերացիա էր սկսել Ռիֆայում` Սիրիայի պետական ուժերի դեմ:

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերացիոն բաժնի պետ, գեներալ Սերգեյ Ռուդսկոյի խոսքերով, Իդլիբում լարվածությունից զերծ տարածքում իրականացված գործողության արդյունքում, սպանվել են 850 ահաբեկիչներ: Երեք ռուս զինծառայողներ վիրավորվել են: