Գիտնականները կյանքը երկարացնելու հեշտ եւ արդյունավետ միջոց են նշել
Կյանքը երկարացնելու եւ սիրտ¬անոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար մարդը պետք Է շաբաթվա ընթացքում 150 րոպե ֆիզիկապես ակտիվ լինի:
Այս մասին են վկայում այն հետազոտության արդյունքները, որը կատարել են Կանադայի Մակմաստերի համալսարանի գիտնականները, նրանց հոդվածը հրապարակված Է The Lancet հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Հետազոտության հեղինակներից մեկի՝ Սքոթ Լիրի խոսքով՝ պարտադիր չԷ այցելել մարզասարքերի սրահ, լողավազան կամ կանգնել վազքուղյակի վրա. բավական Է ոտքով աշխատանքի գնալ կամ տանը մաքրություն անել: Հետազոտությանը մասնակցել Է ավելի քան 130 հազար մարդ 17 երկրներից: Հաշվի են առնվել մասնակիցների սոցիալական եւ տնտեսական կարգավիճակը, նրանց ապրելակերպը, հիվանդության պատմությունները: Հարցման մասնակիցները նաեւ հարցաթերթերում նշել են, թե որքան հաճախ են զբաղվում սպորտով: Գրեթե յոթնամյա դիտակումներից հետո գիտնականները հանգել են այն եզրկացության, որ հինգ օրվա ընթացքում կեսժամանոց ակտիվությունը մահվան ռիսկը նվազեցնում Է 28 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը՝ 20 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Armenpress.am