Կորեական թերակղզում պատերազմում հաղթողներ չեն լինի. Չինաստանի ԱԳՆ
Սեպտեմբեր 26, 2017 12:38 Asia/Tehran
Պեկինում հայտարարել են, որ Կորեական թերակղզում պատերազմ սկսվելու դեպքում, դրանում հաղթողներ չեն լինի:
Գրում է Russian.rt.com-ը: Համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը: Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի քաղաքական գործիչները կհասկանան, որ «բանավոր պատերազմը» միայն ուժեղացնում է առճակատման վտանգը: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հերքել էր Փհենյանի տարածած տեղեկությունն այն մասին, որ Վաշինգթոնը պատերազմ է հայտարարել է Հյուսիսային Կորեային:
Ankakh.com
Պիտակ