Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/world-i73089-Լոնդոնի_մետրոյի_կայարաններից_մեկում_պայթյուն_է_որոտացել
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ մետրոյի Tower Hill կայարանում գտնվող պայուսակի մեջ տեղադրված փաթեթը պայթել է: Կայարանից մարդիկ տարհանվել են:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Սեպտեմբեր 26, 2017 16:40 Asia/Tehran
  • Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել

Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ մետրոյի Tower Hill կայարանում գտնվող պայուսակի մեջ տեղադրված փաթեթը պայթել է: Կայարանից մարդիկ տարհանվել են:

Daily Star թերթի ինտերնետային կայքի հաղորդմամբ, Լոնդոնի ոստիկանությունը  հայտարարել է, որ երեքշաբթի օրը ականատեսները տեղեկացրել են Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած  միջադեպի մասին:

Իրավապահները գործուղվել են դեպքի վայր: Կայարանը փակ է: Այնտեղ ուղևորներ չկան:

Դեպքի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվել:

Վերջին ամիսների ընթացքում Բրիտանիայում ավելացել են ահաբեկչական հարձակումները: