ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հաստատել է, որ այդ երկիրը մեկուսացել է
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հաստատել է, որ ՀԳՀԾ-ի հարցով աշխարհում այդ երկիրը մեկուսացել է:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հաստատելով այն իրողությունը, որ միջազգային հանրությունը ՀԳՀԾ-ի հարցով այդ երկրին չի ընկերակցում, փորձեց արդարացնել այդ հարցը և հայտարարեց, որ որոշ երկրներ ցանկանում են նոր ստուգումներից պաշտպանել Իրանին:
Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից, սակայն վերոնշյալ խմբի անդամներից համարվող ԱՄՆ կառավարությունը մշտապես անհավատարիմ է գտնվել այդ համաձայնության գործադրման հարցում:
Դա ի տես այն բանի, որ միջուկային համաձայնությունից հետո ԱԷՄԳ-ի բոլոր 8 զեկույցներում հաստատվել է Իրանի կողմից պարտավորությունների անթերի և լիարժեք գործադրումը և այդ կապակցությամբ որևէ շեղում չի արձանագրվել: