Իրաքը դեմ չէ ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային
https://parstoday.ir/hy/news/world-i7336-Իրաքը_դեմ_չէ_ՌԴ_ի_Իրանի_և_Սիրիայի_հակաահաբեկչական_կոալիցիային
Բաղդադը Սիրիայի իշխանություններին չի աջակցում, սակայն դեմ չէ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2016 14:25 Asia/Tehran
  • Իրաքը դեմ չէ ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային

Բաղդադը Սիրիայի իշխանություններին չի աջակցում, սակայն դեմ չէ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային:

Այս մասին Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը հայտարարել է RIA Novosti-ի հետ հարցազրույցում։

ԴԱԻՇ-ի վտանգն առաջնահերթ է հատկապես Սիրիայի և Իրաքի համար: Մենք որևէ կերպ դեմ չենք Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի կոալիցիային: Դա չի նշանակում, որ մենք սատարում ենք Սիրիայի գործող ռեժիմին, այլ ընդամենը հակազդում ենք ահաբեկչությանը»,- հայտարարել է նա:

Նա նաև հավելել է, որ Իրաքը կոալիցիային չի միացել, սակայն կողմերի հետ կապի մեջ է Բաղդադում գտնվող տեղեկատվական կենտրոնի միջոցով: