Թրամփը պատմության մեջ ամենախոշոր հարկերի կրճատման ծրագիրն է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i73387-Թրամփը_պատմության_մեջ_ամենախոշոր_հարկերի_կրճատման_ծրագիրն_է_ներկայացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է երկրի պատմության մեջ հարկերի ամենախոշոր կրճատման բարեփոխման ծրագիրը, հայտնել է նրա մամուլի քարտուղարը՝ USA Today-ի հաղորդմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2017 15:01 Asia/Tehran
  • Թրամփը պատմության մեջ ամենախոշոր հարկերի կրճատման ծրագիրն է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է երկրի պատմության մեջ հարկերի ամենախոշոր կրճատման բարեփոխման ծրագիրը, հայտնել է նրա մամուլի քարտուղարը՝ USA Today-ի հաղորդմամբ:

«Փոքր և միջին բիզնեսի համար հարկային դրույքաչափն ամենացածրը կլինի 80 տարվա մեջ»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ հարկային նոր բարեփոխումը շատ քիչ օգուտ կբերի հարուստ ամերիկացիներին։

«Մենք կնվազեցնենք կորպորատիվ եկամտահարկն այլ զարգացած երկրների միջին ցուցանիշից ցածր։ Դա հեղափոխական վերակազմավորում է, որից ավելի կշահեն միջին դասի աշխատողները»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:

Ըստ նախնական ծրագրի՝ կորպորատիվ հարկը կարող է նվազեցվել 35 տոկոսից 20 տոկոսի։ 

HARTAK.am