Սեպտեմբեր 30, 2017 11:29 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի ճնշման հետևանքով, ՄԱԿ-ի ԱԽ-ում կասեցվել է Նիդերլանդների ներկայացրած նախագիծը

Սաուդյան Արաբիայի կողմից գործադրած ճնշման հետևանքով, ՄԱԿ-ի ԱԽ-ում կասեցվել է Նիդերլանդների կողմից ներկայացրած Եմենում մարդու իրավուքները ոտնահարելու վերաբերյալ քննարկում անցկացնելու նախագիծը:

«Մեհր» գործակալության հաղորդման համաձայն` Եմենում Սաուդյան Արաբիայի դեսպան Մոհամմեդ Բեն Սաաիդ Ալե Ջաբերն ասել է.-«Ռիադի  ջանքերի արդյունքում, Եմենում մարդու իրավունքները ոտնահարելու կապակցությամբ Նիդերլանդների կողմից ՄԱԿ-ի միջազգային կոմիտեին ներկայացրած նախագիծը չեղարկվել է և դրա փոխարեն Եմենում ազգային կոմիտե է կյանքի կոչվելու այդ հարցը քննարկելու նպատակով»:

Եմենում Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան հովանավորում է Եմենում Մարդու իրավունքները ոտնահարելու կապակցությամբ հետաքննություն անցկացնելու նպատակով կոմիտե կյանքի կոչելու առաջարկը և դա նշանակում է, որ  Ռիադը հանձնառու է  Եմենում մարդու իրավունքների պահպանությանը : 

Սեպտեմբերի 21-ին Հոլանդիան մի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային կոմիտեին` Եմենում մարդու իրավունքները ոտնահարելու  կապակցությամբ քննարկումներ անցկացնելու նպատակով:  

 

 

Պիտակ