ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շուրջ անցկացվող հետաքննությունների հարցում Google-ի համագործակցությունը
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մերձավորների և ՌԴ-ի կապի շուրջ անցկացվող հետաքննությունների ընթացքին նպաստելու է Google ընկերությունը:
ABC News կայքի հաղորդմամբ, ուրբաթ օրը հանդես գալով մի հաղորդագրությամբ, Google ընկերությունը հայտարարել է, որ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի մերձավորների ու ՌԴ-ի հարաբերությունների մասին դատական գործի շորջ անցկացվող հետաքննությունների հարցով ցանկացած տեղեկության տրամադրման հարցով համագործակցելու է պատկան մարմինների հետ:
Google, twitter և facebook 3 ընկերությունները հրավիրվել են հոկտեմբերին անցկացվելիք Սպիտակ Տան տեղեկատվական կոմիտեի հանրային լսումներին և նոյեմբերի 1-ին կայանալիք ԱՄՆ Սենատի տեղեկատվական կոմիտեին նիստին:
Վիրջինիա նահանգի սենատոր Մարք Վերները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններին կոչ է արել նախագահական ընտրությունների շուրջ անցկացվող հետաքննությունների հարցով առավել համագործակություն ցուցաբերել պատկան մարմիններին: