Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումում երկրապագուները ընկել են տրիբունաներից
https://parstoday.ir/hy/news/world-i73551-Ֆրանսիայի_ֆուտբոլի_առաջնության_հանդիպումում_երկրապագուները_ընկել_են_տրիբունաներից
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության «Ամյեն»-«Լիլ» նախօրեի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ երկրպագուները տրիբունաներից ընկել են արգելապատնեշի կոտրվելու հետեւանքով: Տուժել է 29 մարդ: 5-ը ծանր վնասվածխքներ է ստացել, փոխանցում է RFI-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 13:44 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումում երկրապագուները ընկել են տրիբունաներից

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության «Ամյեն»-«Լիլ» նախօրեի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ երկրպագուները տրիբունաներից ընկել են արգելապատնեշի կոտրվելու հետեւանքով: Տուժել է 29 մարդ: 5-ը ծանր վնասվածխքներ է ստացել, փոխանցում է RFI-ն:

Պատահարը տեղի է ունեցել Ամյենի  «Ստադ դե լա Լիկորն» մարզադաշտում հանդիպման 16-րդ րոպեին, երբ «Լիլի»-ը խփել է առաջին գոլը: Այդ պահին «Լիլի»-ի երկրպագուները նետվել են դեպի խաղադաշտի եւ տրիբունայի միջեւ եղած արգելապատնեշը: Այն չի դիմացել, եւ երկրպագուներն ընկել են միմյանց վրա: Դրանից հետո խաղը չեղյալ է համարվել:

Կիրակի առավոտյան տուժածներից 6-ը դեռեւս հիվանդանոցում էին: Բժիշկները նրանց վիճակը կայուն են գնահատում:

Ամյենի դատախազությունը վարույթ է սկսել «առողջությանը ոչ դիտավորյալ վնաս հասցնելու» հոդվածով: Մարզադաշտը, որտեղ պատաահարը տեղի է ունեցել, փակվել է: Առաջիկա օրերին այնտեղ ստուգումներ կիրականացնեն:

«Ամյեն» ֆուտբոլային ակումբի ղեկավար Բերնար Ժոանենը հայտարարել է, որ պատնեշը ոչ մի խնդիր չի ունեցել: Նրա խոսքով՝ ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ «Լիլ»-ի սեկտորում ագրեսիվ տրամադրված ֆանատներ կան, որոնք անկանոն կերպով նետվել են պատնեշի վրա:

News.am