Կանադայում ահաբեկիչը վրաերթի է ենթարկել հետիոտների
Հոկտեմբեր 01, 2017 17:47 Asia/Tehran
Կանադայի ոստիկանությունը հայտարարել է, որ Էդմոնտոն քաղաքում ահաբեկիչը վրաերթի է ենթարկել հետիոտների և վնասվածքներ պատճառել հինգ հոգու:
Ֆրանս Պրես-ի հաղորդման համաձայն՝ տղամարդը նախ դանակի մի քանի հարված է հասցրել ոստիկանին և վրաերթի ենթարկել չորս հետիոտնի:
Հաղորդման համաձայն՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները հանցագործի ավտոմեքենայում հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:
Հանցագործի մասին դեռ մանրամասնություններ չեն հրապարակվել:
Վերջին ամիսների ընթացքում, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Ֆրանսիայում, Գերմանիայում և Բրիտանիայում մի քանի անգամ վրաերթի է ենթարկել հետիոտների: Այդ հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Պիտակ