Մարսելում դանակով զինված անհայտ անձը սպանել է երկու մարդու
Հոկտեմբեր 01, 2017 14:37 Asia/Tehran
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Մարսելում դանակով զինված անհայտ անձը սպանել է երկու մարդու:
Ֆրանս Պրես-ի հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Մարսելի երկաթուղային կայարանում անհայտ անձը դանակահարել ու սպանել է երկու հոգու, որից հետո անվտանգության ուժերի կողմից գնդակահարվել է:
Դեռևս պարզ չէ այդ անձի ինքնությունը և հարձակման դրդապատճառը:
Դեպքից հետո, ոստիկանության ուժերը փակել են այդ տարածքը:
Վերջին ամիսների ընթացքում Եվրոպայում՝ հատկապես Ֆրանսիայում ավելացել են ահաբեկչական հարձակումները:
Ֆրանսիայի ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել ահաբեկչական հարձակումները կանխելու համար:
Պիտակ