Խոշռու. Ահաբեկչությանը պաշտպանելու պատրվակով կառավարությունների վրա գործադրվող քաղաքական ճնշումները դատապարտելի են
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ասել է. «Ահաբեկչությունը չի կարելի վերագրել որևէ կրոնի, ազգության, քաղաքակրթության կամ էթնիկական խմբի և դրա դեմ պայքարը դարձնել ուրիշների դեմ մեղադրանքներ ուղղելու միջոցի»:
Երկուշաբթի օրը Նյու Յորքում գումարված «Քայլեր` ահաբեկչության ոչնչացման ուղղությամբ» թեմայով ՄԱԿ-ի ԳԱ իրավական կոմիտեի նիստում, ելույթ ունենալով Չմիավորման շարժման անունից , Ղոլամալի Խոշռուն ասել է. «Չմիավորման շարժումը դատապարտում է ահաբեկչության բոլոր տեսակները և դա համարում է միջազգային ու հումանիտար օրենքների ոտնահարում»:
«Ահաբեկչությունը չպիտի հավասարեցվի ոտնձգության ենթարկված ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և զավթողականության ու գաղութարարության դեմ պայքարին, իսկ բռնազավթված տարածքներում բնակվող ժողովուրդների հանդեպ բիրտ ու դաժան վերաբերմունքը պիտի դատապարտվի որպես ամենադաժան տեսակի ահաբեկչություն»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը:
Ղոլամալի Խոշռուն ընդգծել է ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարի անհրաժեշտությունըԼ «Բոլոր պետությունները պետք է իրագործեն ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ իրենց օրինական ու միջազգային պարտականությունները, ինչպես նաև ահաբեկիչներին հայտնաբերելու և արտահանձնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով, հրաժարվեն այլ երկրների տարածքներում ահաբեկչական որևէ գործունեություն հովանավորելուց»: