Մաթիս. ՀԳՀԾ-ից հրաժարվելը չի բխում ԱՄՆ-ի շահերից
https://parstoday.ir/hy/news/world-i73753-Մաթիս._ՀԳՀԾ_ից_հրաժարվելը_չի_բխում_ԱՄՆ_ի_շահերից
ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) պահպանումն ամերիկացիների օգտին է լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 03:23 Asia/Tehran
  • Մաթիս. ՀԳՀԾ-ից հրաժարվելը չի բխում ԱՄՆ-ի շահերից

ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) պահպանումն ամերիկացիների օգտին է լինելու:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը երեքշաբթի օրը Սենատի զինված ուժերի կոմիտեում պատասխանելով ՀԳՀԾ-ի և այդ համաձայնությունից հրաժարվելու բացասական հետևանքների մասին Նյու Յորքի սենատոր Քրիստիան Գիլիբրենդի հարցումին, ընդգծել է. «ԱՄՆ-ի շահին կլինի մնալ այդ համաձայնության մեջ, քանի որ այս պահին միջուկային համաձայնության հանդեպ Իրանի անհավատարմության մասին վկայող որևէ ապացույց գոյություն չունի»:

ԱՄՆ ԶՈՒ միացյալ շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդն այս նիստում ասել է. «Հենց այնպես որ ավելի վաղ ասվել է, Իրանի կողմից միջուկային համաձայնության որևէ խոշոր ոտնահարում չի արձանագրվել»:

Վերջին օրերին առավել թափ են ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ՀԳՀԾ-ի ընդդիմադիրների քայլերը, որոնք հետապնդում են այդ միջազգային համաձայնության չեղարկման նպատակը: