Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i73861-Հոկտեմբերի_5_ն_Ուսուցչի_համաշխարհային_օրն_է
Հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում նշում են Ուսուցչի օրը, որը հիմնվել է 1994 թվականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 05:36 Asia/Tehran
  • Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում նշում են Ուսուցչի օրը, որը հիմնվել է 1994 թվականին:

Սա բոլոր ուսուցիչների, մանկավարժների, կրթության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնն է, օր, երբ նշվում է ուսուցչի դերը որակյալ կրթության գործընթացում, հասարակության զարգացման գործում նրա անգնահատելի ներդրումը:

Տոնի հիմնադրման պատմական նախադրյալ է դարձել 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում անցկացված ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական համաժողովը: Արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն «Ուսուցիչների կարգավիճակին վերաբերող երաշխավորագրեր» փաստաթուղթն են ստորագրել:

News.am