Բրիտանացիները հաշվել են հղիների թիվը «Իսլամական պետությունում»
https://parstoday.ir/hy/news/world-i7399-Բրիտանացիները_հաշվել_են_հղիների_թիվը_Իսլամական_պետությունում
ՄԱԿ-ը «Իսլամական պետության» երեխաները» անվանումով զեկույց են պատրաստել, որի համաձայն, ԻԼԻՊ-ի տարածքում ավելի քան 31 հազար հղի կին կա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2016 05:21 Asia/Tehran
  • Բրիտանացիները հաշվել են հղիների թիվը «Իսլամական պետությունում»

ՄԱԿ-ը «Իսլամական պետության» երեխաները» անվանումով զեկույց են պատրաստել, որի համաձայն, ԻԼԻՊ-ի տարածքում ավելի քան 31 հազար հղի կին կա:

Ծայրահեղականությանը դիմակայության Quilliam լոնդոնյան կենտրոնը հրապարակել է հետազոտության արդյունքները, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես են երեխաներին իսկական մարդասպան դարձնում, պատրաստում ջիհադի, «լվանում ուղեղները» դպրոցներում եւ տներում:

Հետազոտության արդյունքները հաստատվել են ՄԱԿ-ի կողմից: ԻԼԻՊ-ն իսկապես երեխաներին ուժեղ եւ անվախ մարտիկներ է համարում եւ նախընտրում է նրանց օգտագործել իրենց ահաբեկչական հարձակումներում՝ զինյալների փոխարեն:

Ըստ Lifenews-ի, ներկայում առնվազն 50 բրիտանացի երեխաներ ջիհադի գաղափարախոսությամբ են դաստիարակվում: Quilliam-ի ավագ գիտաշխատող Նիկիտա Մալիքը The Independent-ին տված հարցազրույցում պատմել է, որ ԻԼԻՊ-ում կանանց նախապես պատրաստում են ապագա ջիհադականների դաստիարակելուն:

«Ահաբեկիչները կանոնավոր կերպով զինյալների նոր սերունդ են ստեղծում: 31 հազար կանանց հղիությունը պատահականություն չէ: Դա երկարաժամկետ նախապատրաստության արդյունք է: Այդ երեխաները գաղափարական լուրջ մշակում կանցնեն: Ահաբեկիչները երեխաներից նոր բանակ են ստեղծում, քանի որ այդ երեխաները մաքուր էջ են, նրանք ոչինչ չգիտեն եւ չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասել է Մալիքը