Եվրամիությունը 30 մլրդ եվրո կորուստ է կրել ՌԴ դեմ սահմանած պատժամիջոցներից
Եվրամիությունը շարունակում է տուժել Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցներից: Հակառուսական պատժամիջոցներից Եվրամիության կորուստը 30 մլրդ եվրո է կազմել:Այս մասին հայտնել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
Ավստրիական համալսարանի տնտեսական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս,որ 2014 թվականից առ այսօր Եվրամիության անդամ երկրները հակառուսական պատժամիջոցների հետևանքով 30 միլիարդ եվրոյի կորուստ են ունեցել:
Այդ ժամանակահատվածում Եվրամիությունից Ռուսաստան արտահանումների ծավալը 15.7 տոկոսով կրճատվել է Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով:
2013 թվականին դեպի Եվրոպա Ռուսաստանի արտահանումների ծավալը կազմել է 120 միլիարդ եվրո,որը 2016 թվականին նվազել է՝ կազմելով 72 միլիարդ եվրո:
2014 թվականի հուլիսին Եվրոպան և ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեցին ՌԴ-ի դեմ արգելելով իրենց տարածքում մի շարք ռուսաստանյան ընկերությունների գործունեությունը և կասեցնելով ռուսաստանյան պետական ընկերությունների հետ կնքած պայմանագրերի իրագործումը:
Իսկ Ռուսաստանը ևս հակընդդեմ պատժամիջոցներ հայտարարեց ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու մի քանի այլ երկրների դեմ, արգելելով մի շարք ապրանքատեսակների ներմուծումն այդ երկրներից: