Մոգերինիի տեղակալը և Ամանոն զրուցել են ՀԳՀԾ-ի հարցի շուրջ
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հանդիպմանը քննարկվել է ՀԳՀԾ-ի հարցը:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Վիեննայում Հելգա Շմիդտի և Յուկիա Ամանոյի հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման եղանակների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հաստատված ութ զեկույցներում ամրագրված կետերի շուրջ:
Ավելի վաղ, Los Angeles Times պարբերականին տված հարցազրույցում Յուկիա Ամանոն պաշտպանել էր ՀԳՀԾ-ն, ասելով.«Միջուկային սպառազինության մասին մտահոգությունը խոչընդոտում է ատոմային էներգիայի դրական կողմերին բավարար ուշադրության ցուցաբերումը»:
«Գործակալությունը միայն անկողմնակալ, նպատակադրված ու պրոֆեսիոնալ եղանակով է հետևում Իրանի միջուկային հանձնառությունների հարգման գործընթացին»հավաստել է Յուկիա Ամանոն: