Ամերիկյան հետազոտական կենտրոնը մի զեկույցում անդրադարձել է ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությանը
https://parstoday.ir/hy/news/world-i74129-Ամերիկյան_հետազոտական_կենտրոնը_մի_զեկույցում_անդրադարձել_է_ՀԳՀԾ_ի_գործադրման_անհրաժեշտությանը
ԱՄՆ-ի «Վուդրո Վիլսոն» միջազգային հետազոտությունների կենտրոնը (Woodrow Wilson International Center for Scholars) մի զեկույցում հայտարարել է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ԱՄՆ նախագահը հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի բազմաթիվ զեկույցները, պիտի հաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 08, 2017 04:04 Asia/Tehran
  • Ամերիկյան հետազոտական կենտրոնը մի զեկույցում անդրադարձել է ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությանը

ԱՄՆ-ի «Վուդրո Վիլսոն» միջազգային հետազոտությունների կենտրոնը (Woodrow Wilson International Center for Scholars) մի զեկույցում հայտարարել է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ԱՄՆ նախագահը հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի բազմաթիվ զեկույցները, պիտի հաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  զեկույցում ասված է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվելով հերթական անգամ ՀԳՀԾ-ն հաստատելուց, աշխարհում ԱՄՆ-ի մեկուսացման պատճառ կդառնա»:

Հետազոտական  կենտրոնը հիմք ընդունելով ՀԳՀԾ-ի բովանդակությունը, հիշեցրել է, որ ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը եռամսյա հաջորդական շրջաններում  հաստատվել է:

ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքի համաձայն՝ այդ երկրի նախագահը մինչև 2017 թվականի հոկտեմբերի 15-ը, պիտի հաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը: