ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն իր աջակցությունը հայտնեց ՀԳՀԾ-ի գործադրմանը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն անհրաժեշտ համարեց ՀԳՀԾ-ի գործադրումն ու դրա հանդեպ բոլոր կողմերի աջակցությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն՝ ԱԷՄԳ-ի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում ՀԳՀԾ-ն հաղթանակ-հաղթանակ լուծում համարեց, որը մեկ կամ երկու երկրի չի պատկանում:
«Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունն ի ցույց դրեց միջազգային համագործակցության ուժը»,-ասված է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի ուղերձում:
Նա ընդգծել է, որ ԱԷՄԳ-ն վերահսկելով համաձայնության մանրակրկիտ գործադրումն, ութ անգամ հաստատել է դրա հանդեպ Իրանի հավատարմությունը:
Մոգերինին նշել է, որ Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության գործադրումը պարտադիր է, քանի որ դա ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև է համարվում:
Չնայած ՀԳՀԾ-ից հրաժարվելու, ինչպես նաև այդ համաձայնությունը Վաշինգտոնի համար ոչ-շահավետ լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին օրերի հայտարարություններին, Սպիտակ տան եվրոպացի դաշնակիցները հակառակել են այդ դիրքորոշմանը և այդ կապակցությամբ զգուշացրել նրան: