ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է Հս. Կորեա այցելել. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/world-i74345-ԱՄՆ_նախկին_նախագահ_Ջիմի_Քարտերը_ցանկանում_է_Հս._Կորեա_այցելել._լրատվամիջոցներ
ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է ԿԺԴՀ այցելել և հանդիպել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հարավկորեական «Չունան Իլբո» թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 14:47 Asia/Tehran
  • ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է Հս. Կորեա այցելել. լրատվամիջոցներ

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է ԿԺԴՀ այցելել և հանդիպել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հարավկորեական «Չունան Իլբո» թերթը:

1994 թվականին այդ ժամանակ Փհենյան այցելած Քարտերի աջակցությամբ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև ձեռք են բերվել Ժնևյան պայմանավորվածություններ` «առաջին» միջուկային ճգնաժամից դուրս գալու մասին:

«Ջիմի Քարտերը ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավարության հետ»,- Քարտերի հետ հանդիպում ունեցած Ջորջիա նահանգի համալսարանի հրավիրված պրոֆեսոր Պակ Հան Սիկի խոսքերն է մեջբերում թերթը:

Մի քանի օր առաջ Washington Post թերթում 93-ամյա Քարտերը կոչ է արել ԱՄՆ-ին ԿԺԴՀ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել խաղաղ բանակցությունների համար կամ աջակցել երկու կորեական պետությունների, ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ բազմակողմանի բանակցությունների անցկացմանը:

tert.am/