Եվրամիությունն ընդլայնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունն ընդլայնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակը:
Ավստրիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի ընդլայնված պատժամիջոցները կիրառվում են այդ երկրի միջուկային հարցերի հետ կապված լարվածությունների սրման ֆոնին:
Պատժամիջոցների շրջանակում արգելվում է Հյուսիսային Կորեայից հեղուկ գազի և գործվածքի ներկրումները: Բացի այդ, եվրոպական երկրներին արգելվում է Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին աշխատանքի ընդունելը:
Ավելի վաղ, Փխենյանի հրթիռային ծրագրի պատճառով ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներից բացի, Եվրամիությունն էլ քայլեր էր ձեռնարկել Հյուսիսային Կորեային ճնշման տակ դնելու համար:
Փխենյանը բազմիցս ընդգծել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները շարունակում են իրենց սպառնալիքները, Հյուսիսային Կորեայի դեմ, այս երկիրը ևս շարունակի ամրապնդել իր ռազմական կարողությունները: