Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի կողմից իր օդային տարածքի խախտումներից
Մարտ 09, 2016 08:16 Asia/Tehran
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անհանգստություն է հայտնել Թուրքիայի ռազմական ավիացիայի կողմից երկրի օդային տարածքը մշտապես խախտելու ու լարվածության աճի առնչությամբ։
«Մենք վարչապետի հետ խոսեցինք Էգեյան ծովում առկա իրավիճակի մասին։ Ես ևս մեկ անգամ բացահայտորեն Աթենքի անհանգստությունն եմ հայտնել մեր օդային տարածքի շարունակական խախտումների առնչությամբ»,- ասել է Ցիպրասը՝ ընդգծելով, որ դա խանգարում է բարեկամության լավ միջավայրի ստեղծմանը:
armedia.am
9/3/2016
Պիտակ