ՄԱԿ-ը կոչ է անում պատրաստվել բնական աղետների դեմ պայքարին
Վերջին տարիներին աշխարհում մեծացել է բնական աղետների ու եղանակային անոմալ երեւույթների թիվը, որոնք հանգեցնում են մեծ թվով մարդկանց մահվան ու հսկայական տնտեսական կորուստների:
Այդ կապակցությամբ բոլոր պետությունները պետք է մեծ ներդրումներ կատարեն տարրերայնության նվազեցմանն ուղղված նախագծերում: Այդ մասին հայտարարել է Բնական աղետների վտանգի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասսերը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի երկրորդ կոմիտեում:
Նա ՄԱԿ-ի անդամ երկրների քննարկմանն է ներկայացրել 2015 թվականի ընթացքում բնական աղետների վտանգի նվազեցման Սենդայան շրջանակային ծրագրի իրականացման նոր զեկույցը: Նրա խոսքով՝ վերջին 20 տարում բնական աղետներից զոհվել է 1,35 մլն մարդ: Այդ նույն ընթացքում ջրհեղեղները, երկրաշարժերը եւ բնական այլ աղետները 2,5 տրիլիոն դոլարի վնաս են պատճառել:
Գլասսերը ընդգծել է, որ շատ խոշոր քաղաքներ գտնվում են երկրաբանական բեկման սեյսմավտանգ գոտիներում: Այդպիսի 370 միլիոն քաղաքային բնակչություն կա, իսկ 2050-ին նրանց թիվը կհասնի 870 միլիոնի: Նրանց քաղաքային ղեկավարությունը պետք է ընդլայնի ստորգետնյա զարկերին ավելի դիմացկուն շենքերի կառուցումը:
2050-ին քաղաքային բնակչության թիվը գոտիներում, որտեղ հաճախ են փոթորիկներ լինում, նույնպես կավելանա, 310 միլիոնից հասնելով 680 միլիոն մարդու: Այս աղետները անհնար է կանխել, բայց դրանց հնարավոր է պատրաստվել:
News.am