Օրինակա՞ն է արդյոք «ԵՄ-Թուրքիա» գործարքը
https://parstoday.ir/hy/news/world-i7468-Օրինակա_ն_է_արդյոք_ԵՄ_Թուրքիա_գործարքը
ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունը, որն ուղղված է Եվրոպա ներգաղթյալների հոսքը կանխելուն, իրավապաշտպանների եւ իրավաբանների շրջանում տարակուսանք է առաջացրել, հաղորդում է Euronews-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2016 10:03 Asia/Tehran
  • Օրինակա՞ն է արդյոք «ԵՄ-Թուրքիա» գործարքը

ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունը, որն ուղղված է Եվրոպա ներգաղթյալների հոսքը կանխելուն, իրավապաշտպանների եւ իրավաբանների շրջանում տարակուսանք է առաջացրել, հաղորդում է Euronews-ը:

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով եվրոպական ծառայության ղեկավար Վինսան Քոշետելը հայտնել է. «մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիան արգելում է օտարերկրացիների կոլեկտիվ դեպորտացիան: Հետեւաբար, օտարերկրացիներին երրորդ երկիր վերադարձնելու որոշումը եվրոպական եւ միջազգային նորմերի խախտում է»:

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ իրենց սահմանների պաշտպանությանը մշտապես հույս դնել չի կարելի, եւ անհրաժեշտ է դա կազմակերպել եվրոպական երկրներին հարմար տարբերակով՝ համաեվրոպական համաձայնությունների եւ պարտավորությունների ոգով:

Ավստրիացի կանցլերը կարծում է, որ իր գերմանացի գործընկեր Անգելա Մերկելը պետք է ներգաղթյալների ընդունման քվոտա սահմանի, այլապես փախստականները կշարունակեն գաղթել դեպի Գերմանիա, այնտեղից էլ եվրոպական այլ երկրներ:

galatv.am

9/3/2016