Մոսկվայում եւ Մախաչկալայում ԻՊ կողմնակիցներ են ձերբակալվել
Հոկտեմբեր 15, 2017 06:44 Asia/Tehran
ՌԴ իրավապահները կասեցրել են ԻՊ ահաբեկչական խմբավորման՝ Մոսկվայում եւ Մախաչկալայում գործող «քնած» բջջի գործունեությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունը։
Հոկտեմբերի 13-ին եւ 14-ին ձերբակալվել է բջջի 4 անդամ, եւ նրանք բոլորը Դաղստանից են։
«Այս պահին ձերբակալվածները մանրամասն ցուցմունք են տալիս ԻՊ զինյալների հետ կապերի մասին։ Նրանք նաեւ հայտնել են, որ ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով ահաբեկչական ակտեր էին նախապատրաստում Դաղստանի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նրանք պլանավորում էին նաեւ հարձակումներ կատարել իրավապահների դեմ։
News.am
Պիտակ