Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 37-ի
Հոկտեմբեր 15, 2017 08:15 Asia/Tehran
Կալիֆոռնիայում մի քանի օր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասնում է 37-ի:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, հղում կատարելով NBC News-ին, կրակը տարածվել է նահանգի շուրջ 90 000 հեկտար տարածության վրա: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ 200 մարդ անհետ կորած է համարվում:
Անընդհատ տարածվող կրակը նաև զանգվածային տարհանումների պատճառ է դարձել մի շարք շրջաններում:
lratvakan.am
Պիտակ