Ահաբեկչության դեմ պայքարին խանգարում են որոշ երկրների աշխարհաքաղաքական շահերը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i74855-Ահաբեկչության_դեմ_պայքարին_խանգարում_են_որոշ_երկրների_աշխարհաքաղաքական_շահերը._Լավրով
Միջազգային հանրությունը դեռեւս չի կարող միավորվել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ որոշ երկրների կողմից իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու պատճառով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 18:58 Asia/Tehran
  •  Ահաբեկչության դեմ պայքարին խանգարում են որոշ երկրների աշխարհաքաղաքական շահերը. Լավրով

Միջազգային հանրությունը դեռեւս չի կարող միավորվել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ որոշ երկրների կողմից իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու պատճառով։

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Աշխարհում իրավիճակը բարդ եւ անկանխատեսելի է մնում, հայտնվում են նոր մարտահրավերներ, միջազգային ահաբեկչության բռնկում, որը սպառնում է միջազգային հանրությանը։ Դեռեւս չի ստացվում միավորվել։ Որոշ կառավարություններ իրենց աշխարհաքաղաքական շահերն են հետապնդում»,– ասել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ պետական կարգը փորձում են արտահանել այլ երկրներ, առանց ավանդույթները հաշվի առնելու։ «Միակողմանի պատժամիջոցների պրակտիկան սասանել է միջազգային իրավունքը»,– ասել է Լավրովը։

News.am