Օսլոն կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին
Հոկտեմբեր 18, 2017 07:38 Asia/Tehran
ԻԻՀ-ում Նորվեգիայի դեսպանն ընդգծել է, որ Օսլոն պաշտպանում է ՀԳՀԾ-ն: Նա տեղեկացրել է Իրանում այդ երկրի ներդրման մասին:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լարս Նորդրումը երեքշաբթի օրը հայտարարեց. «Նորվեգիան առաջիկա հինգ տարիների ընթացքում 2000 մգվ հզորությամբ արևային էլեկտրակայան կկառուցի Իրանում»:
Թեհրանում Օսլոյի դեսպանը տեղեկացնելով էլեկտրակայանի կառուցման պայմանագրի ստորագրման մասին հավելել է. «Պայմանագրի արժեքը կկազմի 2.5 միլիարդ դոլար»:
Աշխարհի շատ երկրներ վերջին օրերին դատապարտել են Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և ընդգծել են միջազգային այդ համաձայնությունը պահպանելու և ԻԻՀ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Պիտակ