Պեկինում բացվել Է Չինաստանի Կոմկուսի 19¬րդ համագումարը
Հոկտեմբերի 18¬ին Պեկինում բացվել Է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական 19¬րդ համագումարը:
Հոկտեմբերի 18ին Պեկինում բացվել Է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական 19րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվելու Է երկրի բարձրագույն ղեկավարության նոր կազմը եւ վերանայվելու Է կուսակցության կանոնադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Համագումարին մասնակցելու համար երկրի մայրաքաղաք են ժամանել 2287 պատվիրակներ, որոնք ընտրվել են ՉԿԿի գրեթե 89 մլն անդամներից: ՏԱՍՍի փոխանցմամբ՝ ՉԺՀի նախագահ, ՉԿԿի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, ելույթ ունենալով համագումարի բացմանը, հայտարարել Է, որ տեղական յուրահատկությամբ սոցիալիզմը Չինաստանում թեւակոխել Է զարգացման նոր դարաշրջան: «Կուսակցությունը պետք Է միավորի չին ժողովրդի բոլոր ազգերին, նրանց առաջնորդի դեպի միջին բարեկեցության հասարակության կառուցում եւ մեծ հաղթանակ տանի չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջան թեւակոխելիս», նշել Է նա: Համագումարը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 24ը: Դրա ընթացքում նախատեսվում Է վերլուծել կուսակցության աշխատանքը վերջին հինգ տարվա ընթացքում, քննարկել Չինաստանի եւ այլ երկրների հասարակական–տնտեսական ու քաղաքական իրադրությունը, նախանշել առաջիկա տարիներին հանրապետության զարգացման ռազմավարական ուղեգիծը:
Armenpress.am