ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում
https://parstoday.ir/hy/news/world-i74977-ԱՄՆ_ում_հայտարարել_են_որ_ահաբեկիչները_նոր_սեպտեմբերի_11_են_պատրաստում
Ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական խոշոր հարձակումներ են պատրաստում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 11:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում

Ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական խոշոր հարձակումներ են պատրաստում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուկը, հայտնում է The Daily Mail-ը:

«ԻՊ-ը կամ այլ ահաբեկչական խմբավորումներ ցանկանում են խոշոր պայթյուն կազմակերպել, ինչպիսին եղել է սեպտեմբերի 11-ին: Նրանք պատրաստվում են օդանավ օգտագործել, հետախուզությունն այս հարցում ոչ մի կասկած չունի»,- նշել է Դյուկը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչները ֆուրգոնների եւ սառը զենքի կարիք ունեն սարսափի մթնոլորտ ստեղծելու եւ իրենց գրոհայիններին անգործ չթողնելու համար, սակայն դա չի նշանակում, որ «նրանք հրաժարվել են օդանավով գլխավոր սցենարից»:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն «անհավանական բարձր» է: «Ահաբեկիչներն ուժեղ են, նրանք ամեն ինչին արագ են հարմարվում, եւ ահաբեկչության սպառնալիքն այժմ սեպտեմբերի 11-ից ի վեր ամենաբարձր մակարդակում է: Մենք պետք է ունենանք բոլոր հնարավոր միջոցները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

News.am