ՄԱԿ. Քաղաքապետերը կարող են սովի կրճատման գործում ակտիվ դեր ունենալ
https://parstoday.ir/hy/news/world-i75108-ՄԱԿ._Քաղաքապետերը_կարող_են_սովի_կրճատման_գործում_ակտիվ_դեր_ունենալ
«Քաղաքապետերը կարող են և պետք է ավելի ակտիվ դեր ունենան սովի նվազեցման և սննդամթերքի կորուստների կանխման, ինչպես նաև քաղաքացիների համար հավասարակշռված և առողջ սնունդի ծրագրերի խթանման գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 05:56 Asia/Tehran
  • ՄԱԿ. Քաղաքապետերը կարող են սովի կրճատման գործում ակտիվ դեր ունենալ

«Քաղաքապետերը կարող են և պետք է ավելի ակտիվ դեր ունենան սովի նվազեցման և սննդամթերքի կորուստների կանխման, ինչպես նաև քաղաքացիների համար հավասարակշռված և առողջ սնունդի ծրագրերի խթանման գործում»:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործադիր տնօրեն Ժոզե Գրացիան դա Սիլվան՝ դիմելով Վալենսիայում նացկացվող կոնֆերասին մասնակցող 150 քաղաքների ղեկավարներին:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նա նշել է, որ  տեղական իշխանությունները կարևոր նշանակություն ունեն աղքատության վերացման, ինչպես նաև առողջ ու բալանսավորված սնունդի հանրայնացման գործում:

Նա հիշեցրել է, որ վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ այս տարի սովի մակարդակն ավելացել է: Այսօր աշխարհում 815 մլն մարդ թերսնուցված է: Դա կազմում է երկրագնդի բնակչության 11 տոկոսը: Միաժամանակ ոչ լիարժեք սնունդը հանգեցնում է բացասական այլ հետևանքների, ինչպիսիք են ճարպակալումը, սնունդում կարևոր միկրատարրեի բացակայությունը:

Դա էլ իր հերթին լուրջ մարտահրավեր է միլիոնավոր բնակիչների առողջության համար:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև սննդամթերքի՝ չհաշվարկված գնումների ու դրա հետևանքով մեծ ծավալով մնացորդների թափելու խնդրի մասին:

Կազմակերպության տվյալներով, ամեն  տարի քաղաքաների աղբավայրերում հավաքվում է 1.3 մլրդ տոննա սննդամթերք:  Մնացորդները թափելու հետևանքով վնասը կազմում է տարեկան 750 մլդ դոլար:

Panorama.am