ՄԱԿ-ն ընդգծել է ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75168-ՄԱԿ_ն_ընդգծել_է_ժամանակակից_մարտահրավերների_դեմ_պայքարի_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմագրավելու համար համաշխարհային լուրջ վճռակամության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 13:07 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդգծել է  ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմագրավելու համար համաշխարհային լուրջ վճռակամության անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Անտոնիո Գութերեշը հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ հղած ուղերձում անդրադառնալով ժամանակակից աշխարհի դիմագրաված որոշ մարտահրավերներին, ընդգծել է. «Դրանք հաղթահարելու համար կան միջոցներ ու կարողություն  և միայն կամք է հարկավոր»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ անվտանգության սպառնալիքներն, այդ թվում միջուկային զենքերը գլխավոր մարտահրավերներից է համարել և ընդգծել է այս բնագավառում մեծ առաջընթաց արձանագրելու համար տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը:

«Աշխարհում մարդու իրավունքների իրագործման դեպքում խաղաղության, կայուն զարգացմամբ ու արդարության հագեցած աշխարհ ենք ունենալու»,-հայտարարել է Գութերեշը: