ԱՄՆ-ի ռազմամոլությունը շարունակվում է
«Նյու Յորք Թայմզ»-ը գրել է. «Աշխարհում ԱՄՆ-ի ռազմամոլությունը շարունակվում է»:
Համաձայն «Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդման, ԱՄՆ-ն 11-սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո տարբեր երկրներում ռազմական միջամտություններ է կատարել և ներկայումս աշխարհի առնվազն 172 երկրներում ու տարածաշրջաններում ավելի քան 240 հազար ակտիվ ու պահեստային զորուժ է տեղակայել:
«ԱՄՆ-ի զորայիններն ակտիվ ներկայություն ունեն բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում, Նիգերում ու Սոմալիում»,-գրում է «Նյու Յորք Թայմզ»-ը:
ՄԱԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ Աֆղանստանի տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ սպանվել են այդ երկրում ամերիկացի զոորայինների բախման տարածքներում:
«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեն 2017 թվականին և առաջիկա տարվա համար 700 միլիարդ դոլար է նախատեսվել, ինչը նույնիսկ գերազանցում է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պահանջվածից»,-հավելում է «Նյու Յորք Թայմզ»-ը: