ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տրամադրել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/world-i75227-ԱՄՆ_ն_մուտքի_վիզա_չի_տրամադրել_Թուրքիայի_արդարադատության_նախարարության_պատվիրակությանը
Թուրքիայի ԶԼՄ-ները հայտարարել են, որ ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տրամադրել այդ երկրի արդարադատության նախարարության պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 04:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տրամադրել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը

Թուրքիայի ԶԼՄ-ները հայտարարել են, որ ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տրամադրել այդ երկրի արդարադատության նախարարության պատվիրակությանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վաշինգտոնի ու Անկարայի միջև վիզաների բոյկոտի հետ կապված լարվածությունը սրվելով, ԱՄՆ-ն երեքշաբթի օրը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել  Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը:

Թուրքական «Հուրրիեթ» օրաթերթի ինտերնետային կայքը գրել է. «Վիզային սահմանափակությունները նկատի առնելով, ԱՄՆ պետքարտուղարությունը չի հաստատել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակության վիզաները»:

Թուրքիայի արդարադատության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը պատրաստվում էր պաշտոնական մի քանի հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում:

Թուրքիայի արդարադատության նախարարությունն անցած երեքշաբթի օրը մի հայտարարությամբ հերքել է այդ երկրի դատական իշխանության պատվիրակությանն ԱՄՆ-ի մուտքի վիզա չտրամադրվելու մասին տարածված լուրերը և հայտարարել է, որ   չեղարկվել է երկու երկրի միջև վիզային ոլորտում առկա լարվածության պատճառով: