Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է շահարկել Խան Շեյխունի դեպքը
https://parstoday.ir/hy/news/world-i75363-Ռուսաստան._ԱՄՆ_ն_փորձում_է_շահարկել_Խան_Շեյխունի_դեպքը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրությամբ հայտարարել է. «ԱՄՆ-ն փորձում է շահարկել Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի թշնամական զեկույցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2017 04:05 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է շահարկել Խան Շեյխունի դեպքը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրությամբ հայտարարել է. «ԱՄՆ-ն փորձում է շահարկել Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի թշնամական զեկույցը»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը  քննադատել է Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության հետաքննության ընթացակարգը, հայտարարելով. «Այս միջազգային կազմակերպությունն իր հետաքննության ընթացքում ոտնահարել է Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության անդամ համարվող Սիրիայի իրավունքները»:

Սիրիայի ԱԳ նախարարությունն  ուրբաթ օրը  հաղորդագրությամբ ընդգծել է. «Այս զեկույցը ծառայում է Դամասկոսի վրա առավել ճնշումներ գործադրելու համար ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հրահանգների գործադրմանը»:

ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեն հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարեց, որ  Խան Շեյխունի դեպքի հեղինակը Սիրիայի կառավարությունն է:

Ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային  Խան Շեյխունում իրականացված քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:

Այս կասկածելի դեպքից հետո ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկիչներին պաշտպանող արևմտյան-արաբական առանցքը մեծ ջանք է գործադրել, որպեսզի այդ դեպքի պատասխանատու ներկայացնի Սիրիայի կառավարությանը: Դամասկոսի մերժում է այս կապակցությամբ մեղադրանքները: