Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կապակցությամբ ԵՄ-ի դեմ ճնշումները խստացվել են
https://parstoday.ir/hy/news/world-i75409-Արաբիային_զենքի_վաճառքը_դադարեցնելու_կապակցությամբ_ԵՄ_ի_դեմ_ճնշումները_խստացվել_են
Եվրախորհրդարանի քաղաքական չորս կուսակցությունները ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուին հղած նամակում պահանջել են դադարեցնել Արաբիային զենքի վաճառքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 03:58 Asia/Tehran
  • Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կապակցությամբ ԵՄ-ի դեմ ճնշումները խստացվել են

Եվրախորհրդարանի քաղաքական չորս կուսակցությունները ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուին հղած նամակում պահանջել են դադարեցնել Արաբիային զենքի վաճառքը:

«Գարդիան» օրաթերթը շաբաթ օրը գրել է, որ Մոգերինիին հղած նամակւվ Սոցիալիստական, Լիբերալ, Կանաչների և Ձախ միության եվրոպական կուսակցությունները քննադատել են դեպի Արաբիա զենքի արտահանման կապակցությամբ ԵՄ-ի անուշադրությունը:

«Մոգերինին լիազորություն ունի օրինագիծ առաջարկելով պահանջել ԵՄ-ի կողմից Սաուդյան Արաբիային կատարվող զենքի վաճառքի դադարեցումը, սակայն դրա գործադրումը կարիք ունի ԵՄ-ի անդամ երկրների, այդ թվում Բրիտանիայի հովանավորության, որն ի դեպ Արաբիա զենք արտահանող խոշոր երկրներից է համարվում»,-գրել է «Գարդիան»-ը:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումներն սկսվելուց ի վեր, Բրիտանիան Սաուդյան Արաբիային շուրջ 4 միլիարդ ֆունտ ստեռլինգի զենք վաճառելու արտոնություն է տվել:

«Գարդիան»-ի ընդգծմամբ՝ Բրիտանիայից հետո Ֆրանսիան Արաբիա զենք արտահանող երկրորդ խոշոր երկիրն է համարվում: Այդ երկիրը մինչ այսօր 16 միլիարդ 9 միլիոն եվրոյի զենք է վաճառել Արաբիային: