Ֆրանսիայում դադարում Է գործել արտակարգ դրության երկամյա ռեժիմը
Ֆրանսիան դադարեցնում Է արտակարգ դրության երկամյա ռեժիմի գործողությունը, որը սահմանվել Էր 2015 թվականի նոյեմբերին:
Դրա գործողությունը նոյեմբերի 1-ից չեղարկվում Է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ, որը շաբաթվա սկզբին ստորագրել Է նոր օրենք ներքին անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք որոշեցինք նոյեմբերի 1-ից չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել Է երկու տարի առաջ», հոկտեմբերի 31-ին Ստրասբուրգում հայտնել Է Մակրոնը: Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել Էր 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքով զոհվեցին 130 ֆրանսիացիներ: Այդ ժամանակվանից այն երկարաձգվել Է վեց անգամ: Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի խոսքով՝ արտակարգ դրության գործողության ժամանակաշրջանում իրավակարգի ուժերը կարողացել են Ֆրանսիայի տարածքում կանխել 32 ահաբեկչական գործողություն, առգրավվել Է 652 միավոր զենք, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
armenpress.am