ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային էներգետիկ համակարգի վերափոխման կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i75592-ՄԱԿ_գլխավոր_քարտուղարը_համաշխարհային_էներգետիկ_համակարգի_վերափոխման_կոչ_է_արել
21-րդ դարում աշխարհում 1 մլրդ մարդ դեռեւս ապրում է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով տնտեսական աճի, սոցիալական արդարության, կլիմայի եւ առողջ շրջակա միջավայրի հարցերին նվիրված միջոցառման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 06:28 Asia/Tehran
  • ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային էներգետիկ համակարգի վերափոխման կոչ է արել

21-րդ դարում աշխարհում 1 մլրդ մարդ դեռեւս ապրում է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով տնտեսական աճի, սոցիալական արդարության, կլիմայի եւ առողջ շրջակա միջավայրի հարցերին նվիրված միջոցառման ժամանակ։

«Կայուն էներգետիկան այն կարմիր գիծն է, որը միացնում է կայուն զարգացման բոլոր նպատակները։ Բնակչությանը էներգետիկայի ոլորտում ժամանակակից  ծառայություններով ապահովելը կնպաստի աղքատության մակարդակի կրճատմանը, սննդի մատակարարման համակարգերի ամրապնդմանը, կրթության եւ առողջապահության որակի բարելավմանը»,- ասել է Գուտերեշը։

Նա ընդգծել է, որ բնակչության քանակի աճի հետ մեկտեղ էկոլոգիապես մաքուր էներգիայի կարիքի անհրաժեշտությունը նույնպես մեծանում է։ Նա կոչ է արել բոլոր երկրներին միջոցներ ձեռնարկել մոլորակի բոլոր բնակիչներին էներգիայի ժամանակակից, հասանելի, հուսալի աղբյուրներով ապահովելու համար։

News.am