ՄԱԿ-ը հորդորել է ԱՄՆ-ին հանել Կուբայի դեմ գործող էմբարգոն
https://parstoday.ir/hy/news/world-i75613-ՄԱԿ_ը_հորդորել_է_ԱՄՆ_ին_հանել_Կուբայի_դեմ_գործող_էմբարգոն
ՄԱԿ գլխավոր ասամբլեան Կուբայի դեմ ԱՄՆ-ի  տնտեսական էմբարգոին վերջ դնելու բանաձև է ընդունել, փոխանցում է  Reuters-ը: Գրում է News.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 09:49 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը հորդորել է ԱՄՆ-ին հանել Կուբայի դեմ գործող էմբարգոն

ՄԱԿ գլխավոր ասամբլեան Կուբայի դեմ ԱՄՆ-ի  տնտեսական էմբարգոին վերջ դնելու բանաձև է ընդունել, փոխանցում է  Reuters-ը: Գրում է News.am-ը:

Բանաձևում, որը պարտադիր ուժ չունի, ընդգրկված է կոչ ԱՄՆ-ին՝ հնարավորինս շուտ հանել Կուբայի դեմ էմբարգոն: Միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է է հանել էմբարգոն, որն ուժի մեջ էր մտել ավելի քան  50 տարի առաջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ  Հավանան պատասխանատվություն է կրում մի շարք ենթադրյալ միջադեպերի համար, որոնք Վաշինգթոնի կարծիքով  վնաս էին պատճառել 24 ամերիկացի դիվանագետի: Կուբայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ «ակուստիկ գրոհների»  մասին խոսակցությունները  «գիտական ֆանտաստիկա են»:

lratvakan.am/