Սպիտակ տուն.«Իրաքի պատերազմն ԱՄՆ պատմության արտաքին քաղաքականության ամենամեծ սխալն էր»
https://parstoday.ir/hy/news/world-i75708-Սպիտակ_տուն._Իրաքի_պատերազմն_ԱՄՆ_պատմության_արտաքին_քաղաքականության_ամենամեծ_սխալն_էր
Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նախկին նախագահներ ավագ և կրտսեր Ջորջ Բուշերի քննադատություններին, Սպիտակ տունն Իրաքի պատերազմը համարել է երկրի պատմության արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 08:14 Asia/Tehran
  • Սպիտակ տուն.«Իրաքի պատերազմն ԱՄՆ պատմության արտաքին քաղաքականության ամենամեծ սխալն էր»

Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նախկին նախագահներ ավագ և կրտսեր Ջորջ Բուշերի քննադատություններին, Սպիտակ տունն Իրաքի պատերազմը համարել է երկրի պատմության արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը:

2003 թվականին ՝ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք, Իրաքում զանգվածային սպանության զենքերի առկայության պատճառաբանությամբ, ԱՄՆ-ն հարձակվեց այդ երկրի վրա: Պատերազմի արդյունքը եղավ երկրի գրավումը և հարյուր հազարավոր անմեղ քաղաքացիների սպանությունը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ -ի 41-րդ և 43-րդ նախագահներ ավագ և կրտսեր Ջորջ Բուշերը,  «Վերջին հանրապետականը» գրքում, որ դեռևս չի հրապարակվել, քննադատել են Թրամփին: Ավագ Ջորջ Բուշը Թրամփին անվանում է ստախոս:

Նշելով, որ «Թրամփը չգիտի, թե ի՞նչ է նշանակում նախագահ լինելը», ավագ Ջորջ Բուշը նրան համարել է հանրապետականների միասնությանը վնասող անձ և հավանաբար «այդ կուսակցության վերջին նախագահը»: