Սպիտակ տուն.«Իրաքի պատերազմն ԱՄՆ պատմության արտաքին քաղաքականության ամենամեծ սխալն էր»
Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նախկին նախագահներ ավագ և կրտսեր Ջորջ Բուշերի քննադատություններին, Սպիտակ տունն Իրաքի պատերազմը համարել է երկրի պատմության արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը:
2003 թվականին ՝ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք, Իրաքում զանգվածային սպանության զենքերի առկայության պատճառաբանությամբ, ԱՄՆ-ն հարձակվեց այդ երկրի վրա: Պատերազմի արդյունքը եղավ երկրի գրավումը և հարյուր հազարավոր անմեղ քաղաքացիների սպանությունը:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ -ի 41-րդ և 43-րդ նախագահներ ավագ և կրտսեր Ջորջ Բուշերը, «Վերջին հանրապետականը» գրքում, որ դեռևս չի հրապարակվել, քննադատել են Թրամփին: Ավագ Ջորջ Բուշը Թրամփին անվանում է ստախոս:
Նշելով, որ «Թրամփը չգիտի, թե ի՞նչ է նշանակում նախագահ լինելը», ավագ Ջորջ Բուշը նրան համարել է հանրապետականների միասնությանը վնասող անձ և հավանաբար «այդ կուսակցության վերջին նախագահը»: