Նոյեմբեր 05, 2017 16:34 Asia/Tehran
  • Եվրամիությունը ձգտում է Իրանի հետ տնտեսական համագործակցությանը

Իրանում Բելգիայի դեսպան Ֆրանսուա Դոլիեն ասել է.«Եվրամիությունը փորձում է ճանապարհներ գտնել Իրանի հետ տնտեսական համագործակցության միջոցով իր ընկերությունների շահերը պաշտպանելու համար»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի հետ հանդիպումից հետո,  Թեհրանում Բելգիայի դեսպանն ավելացրել է.«Եվրամիությունը լրջությամբ փորձում է զարգացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը և իրականացնել ՀԳՀԾ-ի հոդվածները»:

Բելգիայի առևտրի պալատների ֆեդերացիայի նախագահ Ռենե Բրանդեզն ասել է.«Մեծացել է Իրանում բելգիացիների ներդրումների ցանկությունը»: Նրա հավաստմամբ, Բելգիան ջանում է ներկայացնել Իրանում ներդրումային հնարավորությունները:

Բելգիայի առևտրատնտեսական 60 հոգանոց պատվիրակությունը քառօրյա այցով Թեհրանում է : Այցի ընթացքում քննարկվելու են մայրաքաղաք Թեհրանում և Սպահանում իրանական կողմի հետ համագործակցության ընդլայնման ճանապարհները:

 

Պիտակ