Հարավային Կորեայում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i75758-Հարավային_Կորեայում_շարունակվում_են_հակաամերիկյան_ցույցերը
ԱՄՆ նախագահի Հարավային Կորեա կատարվելիք այցի սեմին, սեուլում հակաամերիկյան ցույցեր են անցկացվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 13:15 Asia/Tehran
  • Հարավային Կորեայում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը

ԱՄՆ նախագահի Հարավային Կորեա կատարվելիք այցի սեմին, սեուլում հակաամերիկյան ցույցեր են անցկացվում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Հարավային Կորեա է այցելելու : Մայրաքաղաք Սեուլում շարունակվել են  բողոքի ակցիաները: Ցուցարարները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել:

Հարավային Կորեայի քաղաքական ու քաղաքացիական խմբերը երկուշաբթի օրը Կորեայի ժողովրդին կոչ են արել շարունակել Թրամփի այցի դեմ բողոքի ակցիաները:

Նոյեմբերի 7-ին Սեուլում Դոնալդ Թրամփը հանդիպելու է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջայե Ինի հետ, ապա ելույթ է ունենալու այդ երկրի խորհրդարանում:

Դա այն դեպքում, երբ շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահի Ճապոնիա կատարած առաջին այցի ժամանակ, Տոկիոյում բողոքի ցույցեր էին կայացել՝ Կորեական թերակղզու նկատմամբ ԱՄՆ կառավարության քաղաքականությունների դեմ: ցուցարարները հակաամերիկյան կարգախոսներով դատապարտել են Կորեական թերկղզու կապակցությամբ Թրամփի ռազմամոլական քաղաքականությունը: