ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային կոչ է արել հանել Եմենի շրջափակումը
https://parstoday.ir/hy/news/world-i75838-ՄԱԿ_ը_Սաուդյան_Արաբիային_կոչ_է_արել_հանել_Եմենի_շրջափակումը
ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային կոչ է արել հանել Եմենի շրջափակումն, ինչը խանգարում է երկիր մարդասիրական բեռների մատակարարմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 07:40 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային կոչ է արել հանել Եմենի շրջափակումը

ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային կոչ է արել հանել Եմենի շրջափակումն, ինչը խանգարում է երկիր մարդասիրական բեռների մատակարարմանը:

Նավահանգիստների օդանավակայաններ, ցամաքային ճանապարհների շրջափակումը բացասաբար է անդրադարձել իրավիճակի վրա, որն առանց այդ էլ աղետալի էր: Հակամարտության բոլոր կողմերը պետք է բացեն և հեշտացնեն բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության անվտանգ և արագ հասանելիությունն օդանավակայանների և նավահանգիստների միջոցով», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան շրջափակել է Եմենը նոյեմբերի 6-ին:

ՄԱԿ-ի տվյալներով Եմենում մարդասիրական օգնության կարիք ունի 20 մլն մարդ, որից 7 մլն գտնվում է սովի եզրին:

armedia.am